Մի քանի օր է՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին ընդառաջ Գյումրի են ժամանում հյուրեր տարբեր երկրներից, նույնիսկ որոշ հյուրանոցներում արդեն իսկ տեղ չկա: Արտառոց աշխուժություն ու ոգեւորություն է նկատվում վերջին մի քանի տարիների ընթացքում անկենդան դարձած այս քաղաքում:
Ամենուր խոսակցության հիմանական թեման Հռոմի պապն է, նրան՝ ըստ արժանվույն ընդունելն ու ճանապարհելը, հրավիրատոմս վերցնելն ու շաբաթ առավոտյան պատարագին մասնակցելը: Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում շրջում էին նաեւ պապի անվտանգությունն ապահովողները:
Գյումրեցի շինարարներն էլ լարված վերջին շինաշխատանքներ են կատարում Վարդանանց հրապարակում՝ փորձելով հնարավորինս արագ հասցնել ավարտին: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի միջանցքն էլ, ինչպես տեղեկացրեցին աշխատակիցները, տրամադրվելու է աշխարհի տարբեր ծայրերից Գյումրի ժամանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի կարողանան տեղադրել տեխնիկան ու աշխատել: Թեեւ հնարավոր չէ պատկերացնել՝ 600 հավատարմագրված լրագրող ինչպե՞ս են աշխատելու այդ նեղ միջանցքում, այդուհանդերձ սեղան-աթոռներն արդեն շարված են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ի հարկ է թերութիւններ պիտի ըլլան` ;Մանաւանդ Գումայրիի պարագային; Ես անձամբ տեսայ թէ ինչպէս Յովհաննէս-Պօղոս Պապին այցելութեան ատեն-էջմիածնի բաց խորանին շուրջ ,մեր եռանդուն ոստիկանը վայրագաբար և հրմշտկելով կ`ուզէր Պապին Քարտուղար-խօսնակը հեռացնել իր գրաւաած դիրքէն առանց փորձել հասկնալու անոր բողոքները,մինչեւ որ հասկցուցի մերինին որ այդ անձը պաշտօնական մեծ անձ է և թող բարեհաճի աթոռ մը բերել որ ոտքի չմնայ ;
Հռոմ վերադարձին ան պատմեց այս դէպքը շատ հիւմուրով և ներողամտութեանբ տպաւորուած մեր ոստիկանութեան պարզամտութենէն և ամփորձութենէն;
Տարիներ վերջ վստահ եմ նման դէպքեր չեն պատահիր . Այս անգամ թող գնահատեն մեր սէրը եւ յարգանքի դրսեւորումը Փրանկիսկոս Քահանայապետին հանդէպ որ պատմական ՄԷԿ ելոյթով տակնուվրայ ըրաւ մարդկային միլիոնաւոր խիղճեր որուն բարերար արդիւնքը սկսած ենք արդէն քաղել և դեռ շատ երկար պիտի քաղենք եթէ իմաստութիւնը ունենանք ըմբռնելու անոր խոր նշանակութիւնը;