Ժիրայր Սեֆիլյանին սատարող՝ բերման ենթարկված«Հայ կանանց ճակատի» անդամներ Սյուզան Սիմոնյանին եւ Անուշ Կարապետյանին արդեն ազատ են արձակել ոստիկանության բաժնից: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր եւ Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ որոշվում էր Ժիրայր Սեֆիլյանի կալանավորվման վճիռը, դատարանի ետնամուտքից մի խումբ ոստիկաններ ուժ կիրառելով Սյուզան Սիմոնյանի եւ Անուշ Կարապետյանի նկատմամբ՝ նստեցրել էին ոստիկանության մեքենան եւ տարել ոստիկանության Զեյթունի բաժին:
Ոստիկանությունից մեզ նաեւ տեղեկացրեցին, որ այս կանանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182 հոդվածի հիման վրա, կազմվել է արձանագրություն, եւ մոտ 30 րոպե առաջ նրանց ազատ են թողել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ