Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդը հունիսի 15-ին Մոսկվա կատարած այցի ավարտին պետք է մեկներ Երևան, սակայն Հայաստանում բարձրացած դժգոհության ալիքի պատճառով նա վերադարձել է Ստամբուլ:
Տեղեկությունը «Ազատության»֊ը փոխանցած Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը հավելեց, որ թեև Ստամբուլի Հայոց պատրիարքարանը Աթեշյանի հայաստանյան այցը չեղյալ հայտարարելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արել, պատրիարքի փոխանորդի վերադարձից «ակնհայտ է դառնում, որ նա Հայաստան չի մեկնելու»:
Նույն կարծիքին է ստամբուլահայ բժիշկ, համայնքային գործիչ, այսօր առավոտյան պատրիարքարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Թադեոս Բեբեքը:
«Ազատության» հետ զրույցում Բեբեքն ասաց, թե Աթեշյանը «չի կարողանալու գնալ Հայաստան»․ – «Աթեշյանը Ստամբուլում է: Կարծում եմ, որ մեր ցույցին հետևում էր պատուհանից այն կողմ: Հայաստան չի կարող գալ, քանի որ վախենում է: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստան չի գալու»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում