Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվել է Սեֆիլյանին 10 միլիոն դրամի եւ երկու բնակարանի դիմաց ազատ արձակել. (Տեսանյութ)

Հունիս 22,2016 20:07

Դատավոր Սիմիզար Հովսեփյանի ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժեց: Այս պահին դատարանի խորհրդակցական սենյակում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել-չկալանավորելու հարցի քննարկումը:

Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչը Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման համար հիմնավորում ներկայացրեց մեկ անձի ցուցմունքը, ինչն, ըստ փաստաբանի, ակնհայտ անբավարար է: Նրա խոսքերով, ինքը միջնորդել է, որ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը լինի գրավով ազատ արձակելը:

Սեֆիլյանի պաշտպանը դատարանին որպես գրավ առաջարկել է Սեֆիլյանին պատկանող երկու բնակարանն ու տասը միլիոն դրամ: Թե ինչ կորոշի դատարանը փաստաբանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ Հայաստանում հատուկենտ դատավորներ կան, որոնք արդարացի որոշում են կայացնում: Արա Զաքարյանը նաեւ նշեց, որ քննիչը դատարանում ներկայացրել է որպես կալանավորման հիմք, այն որ Ժիրայր Սեֆիլյանը հասարակության համար վտանգ է ներկայացնում` հիշեցնելով նաեւ անցյալ տարի ապրիլի 24-ին Սեֆիլյանի կալանավորումը:

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930