«Նրանք, որոնք պայքարում են հանուն արդարության, հայտնվում են ճաղերի հետեւում»,- Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման վերաբերյալ լրագրողի հարցին նիստից հետո ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը շարունակում էր Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:
Հիշեցնենք նաեւ, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է ու նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Գեւորգ Սաֆարյանը Ժիրայր Սեֆիյանի կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է: Ինչ որ մեկը կասկած ունի՞ ներառյալ իշխանությունները: