Հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերին։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ