Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և «Էյ Թի Փի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական ծրագրի փոխտնօրեն Արթուր Հարությունյանին:
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը` ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության շուրջ հայությանը համախմբելու ուղղությամբ:
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված գործունությունը: Նրանք նշել են, որ Արցախում ունեցած հանդիպումները հնարավորություն են տվել ապրիլյան իրադարձությունների մասին իրական պատկերացում կազմել, ինչն օգնելու է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ ԱՄՆ քաղաքական ու հասարակական շրջանակներին իրազեկելու գործին:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Կարդացեք նաև
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին