Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
կուսակցության կենտրոնական գրասենյակ և հանդիպել կուսակցության նախագահ
Վարդան Օսկանյանի հետ։
Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։
Վարդան Օսկանյանը հյուրերին ներկայացրել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության
ստեղծման հիմնական նպատակները և հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Ընտրական օրենսգիրքը և 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հնարավոր զարգացումները։
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, դրա շուրջ ընթացող բանակցությունները և կարգավորման
հնարավորությունները։
«Միացյալ Նահանգները հետամուտ է Մինսկի խմբի գործընթացի միջոցով Լեռնային
Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանն աջակցելու մեր հանձնառությանը: Սա ներառում է ընտրական բարեփոխումները, ինչը պետք է հասարակության տարբեր ձայների համար ընդունելի լինի և արժանանա նրանց աջակցությանը»,-ասել է դեսպան Միլսը:
Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի դերակատարությունը Հայաստանի
անկախության այս 25 տարվա ընթացքում, կառուցողական ներդրումը ԼՂ հարցի
կարգավորման և Հայաստանի ժողովրդավարացման ու զարգացման գործընթացում։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն
Բարև ինչպես իմանալ Ձեր հասցեն իմ հեռախոսն է 077335955