Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի վարչական տարածքում, Դեբեդ գետում ջրասուզակները հայտնաբերել են Տավուշի մարզի Արճիս գյուղի 22-ամա բնակիչ Արեն Մուսայելյանի դին: Նա հունիսի 16-ին Այրում քաղաքի տարածքում «ՎԱԶ-21011» ավտոմեքենայով ընկել էր վարարած Դեբեդը:
Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Արենի մարմինը հայտնաբերվել է այն հատվածում, որ գետը ճյուղավորում տալով՝ ջրային ավազան է կազմում:
Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանն ասաց, որ Արեն Մուսայելյանի մարմինն այժմ գտնվում է Դեբեդի ձախ ափին, այն տեղափոխելու համար սպասում են շտապ օգնության մեքենային:
Արճիսի գյուղապետը հայտնեց, որ «ՎԱԶ-21011» ավտոմեքենան չեն որոնելու, դրա կարիքը չկա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ