Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տեղեկություններով` մայիսի 20-ին նման միջադեպ չի եղել, որ ձերբակալվեն ինքնաձիգերով մարդիկ». Անդրիաս Ղուկասյան

Հունիս 22,2016 16:34

«Ծեծուջարդը եւ քաղաքական գործիչների վրա հարձակումները դադարեցնելու համար ՀՀԿ-ն ունի առաջնային պարտականություն` հանդես գալ առաջարկով, որ բոլոր կուսակցությունները պետք է կնքեն քաղաքական դաշտում ուժ չգործադրելու եւ բռնությունից հրաժարվելու մասին համաձայնագիր: Դրա մի կողմում պետք է լինեն իշխանական կուսակցությունները, մյուս կողմում` ընդդիմադիրները»,-այս մասին հունիսի 22-ին «Հիմնադիր Խորհրդարան»-ի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով` իշխանությունը խնդիր ունի ցույց տալու, որ պատրաստ է առանց բռնության քաղաքական գործունեություն իրականացնել. «Եթե դա չարվեց, այն վնասը, որը պատճառվել է ՀՀ-ին Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությամբ, դառնալու է իմիջային կորուստ եւ բացասական է ազդելու մեր ժողովրդի ազգային անվտանգության համակարգի վրա»:

Ղուկասյանը հիշեցրեց, որ մայիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ պատրաստ է իր կյանքը զոհաբերել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործին. «Մեր տեղեկություններով` մայիսի 20-ին նման միջադեպ` ավտովթար չի եղել, որ ձերբակալվեն ինքնաձիգերով մարդիկ»:

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930