Հունիսի 22-ին, ժամը 15.23-ից դեպքի վայրում աշխատել են հատուկ ջրափրկարարական ջոկատից և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ:
Փրկարարները Դեբեդավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.-ի դին: Ժամը 15.51-ին դին դուրս է բերվել գետից:
***
Հունիսի 21-ին, ժամը 06.34-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Կարդացեք նաև
Ժամը 06.55-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները Դեբեդ գետի երկայնքով՝ Այրում երկաթգծային կայարանից մինչև Բագրատաշենի անցակետ (մոտ 40 կմ):
Ժամը 09.20-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթափոխը հաղորդեց, որ ժամը 08.50-ին Վրաստանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 19.00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Ավտոմեքենան և վարորդը չեն հայտնաբերվել:
***
Հունիսի 20-ին, ժամը 19.40-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, կվերսկսկվեն հունիսի 21-ին:
***
Հունիսի 19-ին, ժամը 06.19-ին դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.49-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և Արճիս գյուղի բնակիչներ:
***
Հունիսի 18-ին, ժամը 06.12-ին դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.45-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ժամը 19.10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսեն վաղն առավոտյան:
***
Հունիսի 17-ին, ժամը 06.08-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:
ժամը 11.35-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.37-ին մթության և անբարենպաստ պայմաններից ելնելով՝ աշխատանքները դադարեցվել են:
Որոնողափրկարարական աշխատանքները կվերսկսվեն վաղը առավոտյան:
***
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 17-ին:
ՀՀ ԱԻՆ