Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չնայած օրերս մերժել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր բողոքը, սակայն մայրը դեռ արդարություն է փնտրում։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Արթուր Ղազարյանը ինքնասպանություն է գործել, սակայն մայրը նշում է՝ որդու դին խոշտանգված է եղել: «Պռոշները ներսից կպած, մատները կապտած, գլխին ուռուցք ուներ: Ուղեղը զեղված է եղել եւ ես նկարներն ունեմ»:
Որդեկորույս ծնողներին մոտեցավ նախագահականում մի հանդիպման մասնակցող դատական հոգեբան Էլդա Գրինը, որին շատերը մեղադրում են բանակում մահվան դեպքով բոլոր կասկածելի գործերին ինքնասպանության եզրակացություն տալու մեջ։ Նա չանդրադարձավ մեղադրանքներին, իսկ որդեկորույս մայրերին խորհուրդ ուներ. «Պետք է պահանջել գործը նորից քննել»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում