Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան մինչև այժմ ունի պարետային ժամի օրենքներ». ԵԽԽՎ-ում քննադատում են Թուրքիային

Հունիս 22,2016 16:13

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին քննարկվեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը: Այն ներկայացրին հեղինակներ՝  Նորվեգիայի պատգամավոր Ինգեբյորգ Գոդսկեսենի և Սերբիայի պատգամավոր Նատաշա Վուցկովիչը:

Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակներն իրենց մտահոգությունները հայտնեցին Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ: Օրինակ` հոլանդացի պատգամավոր Փիթեր Օմցիգը (լուսանկարում) հայտարարեց. «Թուրքիան, ով ԵԽ հիմնադիր անդամներից է մինչև այժմ ունի պարետային ժամի օրենքներ, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին»: Պարոն Օմցիգը մտահոգություն հայտնեց, որ 1,6 միլիոն մարդ արտագաղթել է երկրից, հարավ արևելքի ռազմական գործողությունների պատճառով:

Պատվիրակը խոսեց նաև հետապնդումների մասին, մասնավորապես, որ միայն 2000 մարդու նկատմամբ հետապնդում է սկսվել՝ Էրդողանին վիրավորելու համար։ Նա նաև փաստեց, որ այս հետապնդումները տեղի են ունենում Եվրոպայի ողջ տարածքում ու պատմեց, որ Նիդերլանդներում թուրքական խորհուրդը հորդորել է Թուրքիայի դեսպանատանը հայտնել Էրդողանին վիրավորելու դեպքերի մասին:

Եզրափակիչ հատվածում պարոն Օմցիգը առաջարկեց սկսել մոնիտորինգային գործընթաց Թուրքիայի նկատմամբ:

Քննադատական ելույթներով հանդես եկան նաև այլ պատվիրակներ. հիմնական թիրախը Թուրքիայում հետապնդումներն ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ոչ բարվոք վիճակն էր: Պատվիրակները նկատում էին, որ այս ոլորտում Թուրքիան առաջընթաց չի գրանցել:

Սակայն նշենք, որ քիչ չէին նաև Թուրքիային պաշտպանող պատվիրակները` արդարացնելով, թե նա ունի փախստականների խնդիր և այլն:

Տեղեկացնենք, որ Թուրքիայում ժողովրդավարության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին նվիրված քննարկումը կշարունակվի նաև երեկոյան` Երևանի ժամանակով 18.30-ից հետո: Այնուհետև զեկույցը կդրվի քվեարկության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930