Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիլիկոնյան հովտում մեր մասնագետներին ասում են` էդ ի՞նչ եք անում, որ աշխարհը դրանից է խոսում (Տեսանյութ)

Հունիս 22,2016 15:41

«Սիլիկոնյան հովտում մեզ արդեն չեն հարցնում որտեղի՞ց եք, այլ ասում են` այդ ի՞նչ եք անում, որ սաղ աշխարհը դրանից է խոսում»,-այսօր «Կոնգրես» հյուրանոցում, որտեղ կազմակերպված էր Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) միջազգային համաժողովն, ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, կոչ անելով՝ ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժը երկրում պահելու համար մարզերում էլ տեխնոպարկեր հիմնել:

Ըստ նրա` «Հայաստանի քաղաքներում, գյուղերում ունենք հրաշալի երեխաներ եւ որպեսզի նրանք չգան հասնեն Երեւան, անհրաժեշտ է մարզերում նրանց համար պայմաններ ստեղծել: Բացի այդ, միջազգային կազմակերպություններն էլ կարողանան օգտագործել տեղի ներուժը»: Պարոն Ենգիբարյանի խոսքերով, դրա լավագույն օրինակն են Գյումրիի եւ Կապանի տեխնոլոգիական կենտրոնները:

Նա նաեւ կարեւոր համարեց ՏՏ ոլորտում սկսնակ ընկերություններին հարկային արտոնություն տալու կառավարության որոշումը: Պարոն Ենգիբարյանն ասաց, որ եթե այդ արտոնությունից հետո սպասում էին, որ եւս 40 նոր ընկերություն կբացվի, ապա այդ թիվը գրեթե կրկնապատկվել է:

TT 1Համաժողովի մասնակիցների համար պարզաբանեցին, թե ինչո՞ւ հենց Հայաստանն է ընտրվել համաժողովի վայր:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի բնորոշմամբ` «Ամենակարեւորը այն հատկանիշն է, որ այս տարիների ընթացքում այս ոլորտում նկատել ենք, դա ադապտացիայի ունակությունն է, այսինքն` հայ մարդը կարողանում է նույն օրվա մեջ շփվել եւ իր հնդկական պատվիրատուի, եւ ամերիկյան, եւ եվրոպական պատվիրատուի հետ, եւ չնայած տարբեր մշակութային առանձնահատկություններին, նա կարողանում է մշակութային ադապտացիա լինել եւ իր մարդկային հատկանիշներով ապահովել գործնական ընթացքները: Երկրորդը` տեխնոլոգիական ադապտացիան է, շատ քիչ երկրներ կտեսնեք, որ մարդը միկրոէլեկտրոնիկայի ոլորտից մեկ էլ թռնում, գնում է ամպային տեխնոլոգիաներ եւ վեբ դիզայնից գնում է ինդուստրիալ ավտոմատիկա»:

TT 2Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ներկա գտնվելու համար, հույս հայտնեցին, որ քննարկումների ժամանակ միասին կքննարկեն ոլորտի խնդիրները, սակայն պարոն Աբրահամյանն իր ելույթից հետո հեռացավ: Նա «Կոնգրես» հյուրանոցից ոտքով գնաց կառավարություն:

Պարոն վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանն այս ոլորտում ունի մի շարք մրցակցային առավելություններ. «Բարձր գիտելիքներով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր….., մտավոր սեփականության պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ»:

Քանի որ վարչապետը չհասցրեց լսել ընկերությունների ղեկավարներին հուզող խնդիրների մասին, որոնք պետք է հնչեին ընթացքում, համաժողովի կազմակերպիչ Աննա Առաքելյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ընկերությունների ղեկավարները, որպես ոլորտում առկա խնդիրներ ի’նչ են նշում: Տիկին Առաքելյանը հորդորեց չընկճվել այն փաստից, որ հայաստանյան լավագույն մասնագետները արտահոսում են, ասելով, որ նրանք գնում են դրսում ուժեղանում եւ ավելի մեծ օգնություն ցուցաբերում հայրենիքին:

Նրա խոսքերով. «Մենք պատրաստի կադրեր ունենք, ուղղակի պետք է մի փոքր միջազգային որակի խորհուրդներ տանք, միջազգային որակի որոշ ծրագրեր առաջարկենք……: Ուզում ենք պարզ ցուցադրել, որ տաղանդը գոյություն ունի, վրայով մի անցեք, մի անտեսեք, մի փոքր աջակցությամբ, ուղեցույց տալով, մենք բավական մեծ նպատակների կհասնենք»:

Տիկին Առաքելյանը նկատեց, որ չկա համագործակցություն բիզնեսմենների եւ լավագույն պրակտիկանտ-ուսանողների միջեւ. «Լավագույն աշակերտը մեջտեղում կանգնած` չգիտի, որ կողմ, ինչպես առաջ գնա: Երկու կողմերը լավ են, բայց իրենք մեջտեղում են, պետք է համախմբվեն, որ առաջ քաշեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930