Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պարտվեց նաեւ 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը:
Մեկնարկային գոտեմարտում չորս րոպեում հունգարացի Ֆերենց Ալմաշիին հաղթելուց հետո, թվում էր, թե նա նույն ոգով կշարունակի նաեւ հաջորդ մարտերում: Սակայն 1/8 եզրափակչում թուրք Օսման Քենան-Յիլդիմի հետ գոտեմարտում լրիվ հակառակ տպավորություն թողեց: Ասել, թե չէր հասցրել վերականգնել ուժերը, չնայած հունգարացու հետ այնքան էլ շատ ջանք չէր գործադրել եւ բավականին ժամանակ էր անցել, դժվար է: Բայց անհասկանալի ինչ-որ բան էր կատարվում Էդգարի հետ: Նա գոտեմարտի հենց սկզբից անչափ հոգնած տեսք ուներ ու 1:5 հաշվով պարտությունը օրինաչափ էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ