Լրահոս
Օրվա լրահոսը

Սողոմոն Թեհլերյանի որդի. Ես չեմ հիշում, որ հայրս երբևէ թեկուզ մեկ վատ բառ ասեր թուրքերի մասին. The Independent

Հունիս 22,2016 14:18

Բրիտանական հանրահայտ The Independent-ը հոդված է հրապարակել հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի որդու՝ Սողոմոն կրտսերի վերաբերյալ, որը հոր մասին հիշողություններ է պատմել և ուշագրավ մի շարք հայտարարություններ արել։

Սողոմոն կրտսերը, որն արդեն 86 տարեկան է, ապրում է ԱՄՆ-ում և ասել է, որ Թալեաթ Փաշայի սպանության մասին հորից առաջին անգամ լսել է, երբ տասը տարեկան էր։ Հայ վրիժառուի որդին ասել է, որ ինքը առանձնապես ժամանակ չունի նրանց համար, ովքեր ուզում են, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Դա երեք սերունդ առաջ էր, դա պատմություն է, բոլորը շատ մարդիկ են սպանել։ Ես չեմ հիշում, որ հայրս երբևէ թեկուզ մեկ վատ բառ ասեր թուրքերի մասին։ Նա պարզապես ցանկանում էր խաղաղ ապրել իր կյանքը»։

Հայոց ցեղասպանության իրականացման գլխավոր մեղավորներից մեկին՝ Թալեաթ փաշային Բեռլինում սպանելուց հետո Թեհլերյանն անմեղ է ճանաչվել, որից հետո տեղափոխվել է Հարավսլավիա, որտեղ էլ լույս աշխարհ են եկել նրա որդիները։ Մահացել է 1960թ. ԱՄՆ-ում։

Սողոմոն կրտսերը շարունակել է պատմել իր հիշողությունների մասին. «Ես տեսել եմ ատրճանակը, որով սպանվել է Թալեաթը, բայց երբ գերմանացիները եկան (նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները,-խմբ.), հայրս այն Դանուբը նետեց»։

Սողոմոն Թեհլերյանի որդին փոխել է ազգանունը, որպեսզի հեռու մնա պատմությունից և թուրքերից, որոնք մինչև այժմ էլ իր հորը համարում են աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկը։ Հարցազրույցի ընթացքում Թեհլերյան կրտսերը նույնիսկ խնդրել է բրիտանական պարբերականին չհրապարակել իր մասին որևէ տվյալ՝ անուն, որևէ հասցե. «Դուք երբեք չեք իմանա, երբ որևէ խենթ թուրք գտնի ինձ…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էդքան վախենում ես ազգանունիցդ, էս պատմությունը խի պատմեցիր…թուրքերն էլ, որ ըստ քեզ էդքան պուպուշ են եղել հորդ համար, ինչի ա սպանել «պուպուշների» փաշա «պուպուշագույն» թալեաթին… ժողովուրդ..խի՞ ենք բոլորս Ցռան Վերգո……

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930