Լրահոս
Օրվա լրահոսը

«20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն». Հրանուշ Խառատյանը՝ Հռոմի պապի այցելության մասին (Տեսանյութ)

Հունիս 22,2016 14:11

«Սա նշանակալից երեւույթ է»,- հունիսի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հռոմի պապի այցելությանը, ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը:

Նա նշեց, որ Հռոմի պապի այցելությունը համարում է, որ Հայաստանի համար լրացուցիչ հանրահռչակում կլինի. «Ըստ իս, շատ կարեւոր է այն կարգախոսը, որով ինքը գալիս է՝ առաջին քրիստոնյա երկիր, այսինքն՝ գալիս է ոչ միայն տեղի կաթոլիկ համայնքի հետ հանդիպման, այլ նաեւ ուխտագնացության: Գալիս է նաեւ իր իսկ բնորոշմամբ առաջին քրիստոնյա երկիր, եւ պետք է ասել անցած տարվա Պապի նշանավոր հայտարարությունից հետո Գրիգոր Նարեկացուն կաթոլիկ եկեղեցու վարդապետների շարքը դասելը մեր մշակույթը ներկայացնելու շատ կարեւոր հնարավորություններ բացեց: Եթե մենք ճիշտ օգտագործենք այս հնարավորությունները, այս դրույթները կաթոլիկ եկեղեցու միջոցով մենք ավելի լավ ենք կարող հանրահռչակել մեր մշակութային արժեքները, եւ բնականաբար, Պապը խաղաղության ուղերձը կբերի, ինչը անչափ կարեւոր է մեր տարածաշրջանում»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է, որ Հռոմի պապի կերպարը պետք է հայ հասարակությանն ավելի շատ բացվեր. «Այսօրվա Պապի անցյալը շատ ուշագրավ է: Մի մարդ է, որ իր պատանեկության տարիներին տոգորված է եղել ռասիզմի պայքարով եւ իմացել է, որ հրեաները աշխարհի թշնամիներն են, մարդ էր, որ հետո անցել էր մի ծանր ապաշխարանքի եւ ինքնամաքրման շրջան, եւ այսօրվա նրա աշխարհայացքը ձեւավորվել է հենց անցյալի մաքրման գործընթացի եւ այն իրականության իմացության, որ ինքը պատանեկության տարիներին տեսել է: Եվ ես վստահ եմ, որ ինքը մեղքի զգացումից ազատվելու տեւական շրջան է ունեցել: Եթե այս կերպարը մատուցվեր, այն խորհրդանշական կլիներ»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ չնայած այս անցը Հռոմի պապը անվանել էր ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, ինքն անվանում է 20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն. «Ես կարծում եմ՝ ճառերը, կոչերը, արձագանքները լավ են, բայց որպես արդյունավետ գործունեություն, նրանք չեն աշխատում: Լավագույն դեպքում, դրանց վրա հղում է կատարվում որեւէ փաստաթուղթ ընդունելիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930