Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը հնարավոր պատերազմի մասին. «Միշտ պետք է պատրաստ լինել վատագույնի»

Հունիս 22,2016 13:50

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետ ՀՀ նախագահը քանիցս եւ տարբեր հարթակներում հայտարարեց, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Մինչդեռ, մայիսի 16-ին, Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ եւ դրանից հետո, այդ մասին չի խոսվում: Ինչո՞ւ ենք հետ քայլ անում`Aravot.am-ի հարցին, այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում իշխող ՀՀԿ-ի ղեկավար մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց. «Այդ հարցը միշտ եղել է եւ կա մեր օրակարգում: Այդ հարցը գտնվում է նաեւ Մինսկի խմբի համանախագահողների օրակարգում: Բայց այդ հարցի բարձրացումը կարծում եմ այսօր տեղին չէ այն պատճառով, որովհետեւ այսօր դեռ բանակցություններ չեն գնում: Այն գործընթացը, որը սկիզբ առավ Վիեննայում, խոսում է բանակցությունների համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին»:

Նա հիշեցնում է`Մինսկի խմբի համանախագահներն ասել են`բանակցությունների եզրափակիչ փուլում, առանց ԼՂՀ-ի իշխանությունների մասնակցության որեւէ համաձայնագիր հնարավոր չի լինելու կյանքի կոչել:

Պատասխանելով Aravot.am-ի մեկ այլ հարցի` հավանականություն տեսնո՞ւմ եք, որ այժմ էլ ԼՂՀ հարցը դառնա ներհայաստանյան քաղաքական զարգացումների առիթ, բանախոսն ասաց. «Ղարաբաղի հարցը միշտ էլ եղել է կա ու կմնա ներքաղաքական բոլոր քննարկումների կիզակետում»:

Իսկ պատերազմական գործողություններ վերսկսման մասին էլ ասաց. «Քանի դեռ ունենք այնպիսի հարեւան, ինչպիսին Ադրբեջանն է, մի երկիր, որտեղ իշխանությունը սուլթանական ձեւով է փոխանցվում հորից որդուն, որեւէ տրամաբանական կանխատեսում անել հնարավոր չէ: Այս պարագայում, միշտ պետք է պատրաստ լինել վատագույնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930