Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. Նժդեհը ստիպված էր հարաբերվում գերմանական իշխանությունների հետ (Տեսանյութ)

Հունիս 22,2016 13:47

«Գարեգին Նժդեհը, որ պատերազմի տարիներին եղել է Բեռլինում, փաստ է, որ հարաբերվել է գերմանական իշխանությունների հետ: Եվս փաստ է, որ եղել է գերմանացիների կողմից գրավված Ղրիմում»,- հունիսի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նա նշեց, որ այդ հանգամանքը ռուսական կողմը դիտում է որպես հարաբերություն եւ համագործակցություն ֆաշիզմի հետ: Ըստ նրա, այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչից դրդված հատկապես Նժդեհը գնացել է այդ հարաբերություններին. «1930-ական թվականներին Գերմանիայում հայերը եւս համարվում էին սեմիտական ժողովուրդ, ինչի հետեւանքների մասին գիտեք՝ հրեաների հետ կապված, եւ մենք կարող էինք արժանանալ նույն բախտին: Եվ Գարեգին Նժդեհը, Արտաշես Աբեղյանը եւ մի քանի հայտնի գիտնականներ Գերմանիայում առաջին իրենց նպատակը կատարեցին, որ հայերը սեմիտական ժողովրդին չեն պատկանում, եւ սրանով փրկվեցին զանգվածային ոչնչացումից Եվրոպայում եւ Խորհրդային Միության գրավյալ տարածքներում:

Պատերազմի առաջին օրից մեծ քանակությամբ հայ զինվորներ գերի դարձան եւ քննարկում էին, թե ինչպես օժանդակել հայ զինվորներին, որպեսզի նրանց ճամբարային կյանքը ավելի դյուրին լինի եւ զանգվածային ոչնչացման չենթարկվեն: Սա եւս մեկ խնդիր էր, որը Նժդեհը դրել էր իր առաջ եւ ստիպված այդ խնդիրները լուծելու համար հարաբերվում էր գերմանական իշխանությունների հետ»:

Ամատունի Վիրաբյանը նկատեց, որ չնայած այս հանգամանքը հայ ժողովրդի համար պարզ է, ռուսները այս խնդրին նայում են սեւ եւ սպիտակ գույներով, եւ գերմանական իշխանությունների հետ հարաբերությունները սխալ են ընդունում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930