Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին «Կոպա Ամերիկա» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղի 32-րդ րոպեին գրավեց ամերիկացիների դարպասը, այդպիսով 55-րդ գոլը խփելով Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The MIrror-ը։
Ամերիկացիների դարպասը խփած գոլի շնորհիվ Լեո Մեսսին գերազանցեց արգենտինացի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի՝ Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը, որին հաջողվել էր 54 գոլի հեղինակ դառնալ անցկացրած 78 հանդիպման ընթացքում։
Կատարվածի մասին Մեսսին ասել է. «Ես ուրախ եմ, որ գերազանցեցի Բատիստուտայի ռեկորդը և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, սա նաև նրանց արժանիքն է»։
Տեղեկացնենք նաև, որ Արգենտիա-ԱՄՆ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով, որի արդյունքում արգենտինացիները կխաղան մրցաշարի եզրափակիչում։
Կարդացեք նաև