Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Այսօր Հայաստանից պայքարի մեջ մտել են չորս ըմբիշներ, որոնցից երկուսն արդեն պարտություն են կրել:
Հատկապես ցավալի էր մեկնարկային գոտեմարտում բացարձակ առավելությամբ հաղթած 66 կգ Մալխաս Ամոյանի պարտությունը ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Մեր ըմբիշը շատ արագ 6-0 հաշվով առավելություն ձեռք բերելով, ըստ երեւույթին ժամանակից շուտ հավատաց հաղթանակին ու համեմատաբար պասիվացավ՝ աշխատելով պահպանել առավելությունը: Դա նրան հաջողվում էր մինչեւ գոտեմարտի վերջին վայրկյանը: Դրա փոխարեն մրցակցի համառությունն արդարացվեց:
Երբ գոտեմարտին մնում էր ընդամենը մեկ վայրկյան, նրան հաջողվեց հավասարեցնել հաշիվը, ինչը միեւնույն է՝ հաղթանակ էր բերում Ամոյանին: Սակայն ադրբեջանցիները «չելենջ» նետեցին եւ վերջին վայրկյանների դրվագների տեսագրության դիտումը լրացուցիչ հաղթական միավորներ բերեց նրան:
Կարդացեք նաև
Մեկնարկային արգելքը հաղթահարել չկարողացավ 84 կգ քաշային Կորյուն Ամիրյանը, որը պարտվեց ֆինն Վեետի Ալեքսիսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ