Տավուշի մարզի Աչաջուր գյուղի (լուսանկարում) 15-ամյա բնակչուհին իրավապահներին հայտնել է, որ չափահաս մի քանի տղամարդիկ իր հետ բռնի սեռական գործողություններ են կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քրեական գործ է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ»):
Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Քննությամբ կպարզվեն գործի հանգամանքները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ