Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների պահանջով հանվել են Իգդիրի հայերեն ցուցանակները. «Հաբերլեր»

Հունիս 22,2016 13:04

Հայ-թուրքական սահմանի Իգդիրի Թուզլուջա շրջանի հայատառ ցուցանակները, որոնք տեղադրվել էին շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հանվել են այդ վայրերում բնակվող ադրբեջանցիների պահանջով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Թուզլուջա շրջանի մուտքի կամարին 4 լեզվով գրված թուրքերեն, քրդերեն և անգլերեն նույնաբովանդակ արտահայտությունների կողքին գրված էին նաև «Բարի եկաք» և «Ցտեսություն» արտահայտությունները։ Այս փաստը դուր չէր գալիս Թուրքիայի այդ շրջաններում ապրող ադրբեջանցիներին, որոնց արտահայտած տևական բողոքներից հետո՝ տեղական իշխանությունները վերջիվերջո տեղի տվեցին և որոշեցին հանել մեսրոպատառ գրությունները։

Ermenice yok

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930