Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Ժիրայր Սեֆիլյանի գործը սարքովի է, շինծու եւ կեղծ (Տեսանյութ)

Հունիս 22,2016 12:52

«Ինձ համար ցավալի է՝ բացի երկու քաղաքական ուժերից, մնացածը՝ հիմնականում ոչ միայն իշխանական քաղաքական ուժերը, ընդհանուր բաներ են ասում, որ գիտեք՝ մենք կսպասենք, դատարանը ցույց կտա, գործընթացը նոր է գնում, չենք կարող որեւէ գնահատական տալ, կարծես երկնքից են իջել եւ չգիտեն Հայաստանում ինչ դատաիրավական համակարգ կա, եւ այդ դատաիրավական համակարգը գործում է միայն օրենքին համապատասխան»,- հունիսի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը, ասաց  իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա համարում է, որ քաղաքական ուժերը չեն աջակցում ընդդիմադիր գործիչին, որի նկատմամբ քաղաքական հալածանքներ են սկսում. «Ես չեմ սպասելու, թե ինչպիսինն է լինելու դատական գործընթացը, ինչ գործողություններ կկատարվեն, ես վստահ եմ, որ քաղաքական հետապնդում է, եթե ես սխալվեմ, ներողություն կխնդրեմ: Նախ, սա արդեն երրորդ անգամ է, որ Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկում են: Առաջին անգամ, որ նրան ազատազրկեցին 2006 թվականին, եթե ես չեմ սխալվում, կոչի համար՝ սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու, ինչը վիճահարույց հարց է, եւ դրա համար 4, թե 5 տարի տվեցին, արդյոք սա քաղաքական հետապնդո՞ւմ չէր:

Եվ երեկ իշխանության ներկայացուցիչներից մեկն ասում է, նա երրորդ անգամ հանցագործություն է գործում: Լա՛վ, ենթադրենք առաջին անգամ դատարանը որոշել էր, երկրորդ անգամ անցած տարի իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով բռնեցին, դա հանցագործությո՞ւն էր, դատական վճիռ չկա, ինչո՞ւ եք մարդուն ասում, որ երրորդ անգամ հանցագործություն է սկսվում»:

Ըստ Ավետիք Իշխանյանի, քաղաքական հալածանքներ են տեղի ունենում մի մարդու նկատմամբ, որը չի հարմարվում եւ չի համակերպվում, ինչպես մնացած քաղաքական ուժերը:

Անդրադառնալով ձերբակալության վարկածներին՝ նա նշեց, որ անմեղության կանխավարկածի խախտում է համարում այն հայտարարությունը, թե իբր Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվել է շենքեր գրավել. «Ես ձեզ վստահաբար եմ ասում՝ Ժիրայր Սեֆիլյանն իր այս գործողություններով, որ արդեն սկսել էր անցած տարվանից՝ նրա հիմնական սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունն էր, երբեք ուժի չդիմել:

Նա ասում էր, եթե մենք հանկարծ ուժի դիմենք, ապա մենք մտնում ենք իշխանությունների դաշտը, նրա սկզբունքն էր քաղաքացիական անհնազանդությունը, եւ այս ամենը ես վստահ եմ, որ սարքովի է, շինծու է, կեղծ է նրա նկատմամբ կատարված ամեն ինչը: Սա հատուկ ծառայությունների կողմից ծրագրված գործողություն է եղել, որ ինչ-որ մեկը նրա վրա ցուցմունք տա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրի Ուրարտացի says:

    Ընկեր ուզուրպատորներ, Հայաստանը միայն ձերը չէ, որ ինչ ուզեք անեք, ինչպես ուզեք
    թալանեք: Հայաստանում,բացի ձեզնից, ապրում է մի ազնվազարմ ժողովուրդ,որին զրկել եք
    արժանապատիվ աշխատանքով ապրելու, պատվով երեխաներ մեեծացնելու ու դաստիարակելու
    հնարավորությունից: Դրանով իսկ վտանգում եք համայն հայության գերակա շահերը՝ մշուշով
    պատելով հայ ժողովրդի զարգացման բնականոն ընթացքը իր իսկ հայրենիքում և համայն
    սփյուռքում:Մի բռնաբարեք ազատ խոսքը, միտքը՝ փակելով նրա կրողներին ֆիզիկապես:
    Ավելի ճիշտ կանեք խոհեմաբար հետևություն անել և ձեր սեփականությունը չհանդիսացող
    աթոռները քայլ առ քայլ զիջեք ավելի արժանավորներին: Նրանց, ովքեր հայ ժողովրդի նավը
    բարեհաջող տեղ կհասցնեն և կհանեն դեպի ապագա տանող մայրուղի:Եթե չանեք կամովին,
    մեկ է, մի գեղեցիկ օր ողջ հայությունը ստիպված կլինի մտնել ազգային-ազատագրական պայքարի մեջ: Այդ ժամանակ ձեզ համար շատ ուշ կլինի ապաշխարել:
    Հեռացեք,աստծու սիրուն, քանի ուշ չի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930