Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիքը» դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հետապնդումը

Հունիս 22,2016 12:23

Հունիսի 20-ին մեր հասարակությունն ականատես եղավ հերթական  «օպերացիային»` շինծու մեղադրանքով ձերբակալվեց  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհուրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջին տասնամյակում Ժիրայր Սեֆիլյանը եղել է առաջամարտիկը վարչախմբի դեմ պայքարում, մասնավորապես` նա նախաձեռնել էր 2015 թվականին  «100-ամյակն առանց հանցավոր ռեժիմի» շարժումը, ինչը ձախողվեց միայն նրան և ընկերներին մեկուսացնելու ճանապարհով:

2015թ դեկտեմբերին Ժիրայր Սեֆիլյանն ստանձնեց սահմանադրական հանրաքվեի դեմ պայքարի միասնական ընդդիմադիր շտապի ղեկավարումը, որը Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր իր իշխանությունը երկարաձգելու համար:

Սեֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բացահայտեց և հանրությանն իրազեկեց Սերժ Սարգսյանի կեղծիքների ու անգործության մասին, մասնավորապես` թշնամուն հանձնած տարածքների մասով, պատերազմին ուժերը չմոբիլիզացնելու, ինչպես նաև հայ ժողովրդի թիկունքում հնարավոր գործարքների գնալու, ազատագրված 5 շրջանները հանձնելու մեջ:

Վարչախումբն ապրիլյան պատերազմից հետևություն անելու, իրական պայքար տանելու կոռուպցիայի և ստվերի դեմ, բանակը ժամանակակից տեխնիկայով ու զինամթերքով զինելու հասարակական պահանջը բավարարելու փոխարեն, շարունակում է հին գործելաոճը` իրենց վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքական գործիչներին, այդ թվում` ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին և հրամանատարներին շինծու մեղադրանքով մեկուսացնել` համալրելով քաղբանտարկյալների շարքերը:

ԺՀԿ-ն դատապարտում է վարչախմբի հանցավոր գործելաոճը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության օրհասական ժամանակ երկրի ու ժողովրդի անվտանգությունը ամրապնդելու, հասարակությանը համախմբելու իրական քայլեր իրականացնելու փոխարեն զբաղված է ներքին ինտրիգներով` հասարակությունը պառակտելով երկարաձգում է սեփական իշխանությունը և թալանի շարունակումը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930