Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. Այդպիսի պայմաններում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը հնարավոր չէ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 22,2016 12:19

«ՉԻ» զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

– Ի՞նչ արդյունավետություն կունենա մենաշնորհների դեմ սկսած պայքարը տնտեսության առումով։

– Ի դեպ, խոշոր բիզնեսը այլ հարց է։ Երբ Հայաստանը մտնում էր ԵՏՄ, խոշոր բիզնեսը որեւէ արձազանք չտվեց։ Իսկ հիմա, երբ հարկերը բարձրացվում են, խոշոր բիզնեսը կարծես թե փորձում է ընդդիմանալ դրան եւ այդ մոտեցումը շատ ավելի անհասկանալի է։ Մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է ավելի բաց եւ ինտեգրված տնտեսության պարագայում։ Եթե տնտեսությունը ինքնին փակ է, շուկաները փակ են, եւ մենք ինտեգրված ենք ԵՏՄ-ին, որը, ըստ էության ավելի փակ տարածություն է, այստեղ արդեն աշխատում են այլ օրինաչափություններ։

Մենաշնորհների դեմ պայքարը կամ պետք է կոորդինացվի եւ վավերացվի ենթադրյալ հակամենաշնորհային պայմանագրով, կամ սա արդեն ինքնին նշանակում է, որ Հայաստանը ի վիճակի չէ իրականացնել ինքնուրույն հակամենաշնորհային քաղաքականություն։

Իսկ ԵՏՄ տարածքում իրականացվող հակամենաշնորհային պայքարը, բնականաբար պետք է բխի այդ տարածքի ավելի՛ ուժեղ երկրի տնտեսության շահերից, այսինքն՝ Ռուսաստանի շահերից։ Այդպիսի պայմաններում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը հնարավոր չէ, ընդհակառակը հնարավոր է, որ մենք ունենանք կախվածություն այլ երկրների, կոնկրետ Ռուսաստանի մենաշնորհներից, եւ այդ կախվածությունը հետագայում ավելի կմեծանա։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930