Երկար քննարկումներից հետո որոշեցինք ուղարկել լրագրող Քնար Մանուկյանին ՔԿ՝ հասկանալու քննիչի մտահոգությունը ու ստացած հանձնարարության մանրամասները։ Պարզվեց՝ քննիչին խիստ հետաքրքրում էր բանակային կոռուպցիայի, ատկատների թեման, որ բարձրացրել ենք։
Ի դեպ, պետական ապարատում առկա ատկատների մեխանիզմի մասին Սերժ Սարգսյանն ինքն է 2012-ի սեպտեմբերին բարձրաձայնել ՀՀ Կառավարության նիստում։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է հայտնի լրագրողին՝ «Էլ թեք Քոմփ» ՍՊԸ-ի հետ Սերգեյ Հայրապետովի առնչության մասին, ապա լրագրողին այդ հարցը տալու փոխարեն, լավ կլինի հարցը տալ փաստաբաններին ու հարցաքննել անձամբ Սամվել Խաչատրյանին։ Լրագրողից այդ ինֆորմացիան ստանալը, մեղմ ասած, կասկածելի է։ Իհարկե, մեր լրագրողը գրել է, որ ինքը հրաժարվում է հավելյալ մանրամասներ հայտնել եւ եթե նոր բան իմանա, նոր հոդված կգրի։
Բայց նկատենք, որ քննիչ Խաչիկյանը ցուցմունքի ողջ ընթացքում հեռախոսով կապի մեջ էր, ըստ ամենայնի, իր ղեկավարության հետ ու ցուցումներ էր ստանում այնտեղից, քանի որ տպավորությունը հենց այդպիսին է եղել, որ ցուցումները ստանում է ինչ-որ մեկից։ Սա նշանակում է, որ մեր լրագրողի հարցաքննությունը ուղղորդված է առավել վերեւի օղակներից։ Համաձայնեք՝ նենգ միջոցներով երիտասարդ լրագրողուհուն վախեցնելու, լռեցնելու փորձերը հարիր չեն պետական պաշտոնյաներին։
Կարդացեք նաև
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Քնար Մանուկյանի ֆեյսբուքյան էջից