Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր երկրաշարժի դեպքում համընդհանուր խուճապը միմիայն կավելացնի զոհերի քանակը. «Հայկական ժամանակ»

Հունիս 22,2016 11:46

Երկրաշարժը, որն այս տարածաշրջանում պատերազմներից եզակի երևույթ չէ, գուցե շատ ավելի վտանգավոր է հայաստանցիներիս համար, քան Ադրբեջանն իր ամբողջ ռազմական սպառազինությամբ։

Հետեւապես, սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսանկյունից կարեւոր է շինությունների հարմարեցումը փաստացի պայմաններին, սեյսմիկ անվտանգության չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը, փրկարարավթարային մարմինների նախապատրաստվածությունը եւ բնակչության ուսուցման ապահովումը… Սակայն բոլոր այս բաղադրիչները բավականին բարձիթողի վիճակում են։

Առավել հիմնավորվածության համար նշենք, որ ամեն տարվա մարտի 1-ին հանրապետության բոլոր կրթական հաստատությունները պետք է իրականացնեն ուսումնական վարժանքներ, որպեսզի բոլորն իմանան իրենց գործողությունները երկրաշարժի դեպքում։

Օրինակ, դրանց սահմաններում պետք է, որ դպրոցների աշակերտներն իմանան, որ եթե երկրաշարժի ժամանակ շենքի 1-ին կամ 2-րդ հարկում են, ապա պետք է տարհանվեն, իսկ եթե ավելի բարձր՝ մտնեն սեղանների տակ, իսկ աշխատողները պետք է իմանան, թե երկրաշարժի դեպքում ինչպես վայրկյանների ընթացքում բացեն բոլոր հնարավոր դռները՝ երեխաների խցանումներից խուսափելու համար…

Ավեւին, դա պետք է լինեն ոչ միայն տեսական, այլեւ գործնական գիտելիքներ, որոնք բազմաթիվ անգամներ կիրականացվեն վարժանքների ժամանակ։

Ընդ որում, թեեւ դա նախատեսված չէ, սեյսմիկ ռիսկը նվազեցնելու ուղղությամբ համապատասխան մարմինները պետք է վարժանքներ կազմակերպեն ոչ միայն կրթական, այլեւ բոլոր տեսակի հաստատություններում եւ անգամ բնակելի շենքերում, քանի որ Ճապոնիայում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ երկրաշարժի զոհերի քանակը կարող է էապես նվազել, եթե քաղաքացիները գիտեն, թե որ դեպքում ինչպես վարվել (երբ մտնել սեղանի ու անկողնու տակ, իսկ երբ փախչել)։

Ու թեեւ այդ ամենը ֆինանսական միջոցներ գրեթե չի պահանջում, սակայն ոչ դպրոցներում, ոչ էլ այլ հիմնարկներում վարժանքներ չեն կազմակերպվում, տեսական պարապմունքներ չեն իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր երկրաշարժի դեպքում համընդհանուր խուճապը միմիայն կավելացնի զոհերի քանակը։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930