Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կողմերը, կարելի է ասել, համաձայնեցին, որ այդ 800 հեկտարն անցնում է Ադրբեջանին. «Հրապարակ»

Հունիս 22,2016 11:41

Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ձեռքսեղմումով վերջնականապես լուծվեց 800 հեկտարի՝ կանաչ խիարի պատմություն դարձած հարցը։ Կողմերը, նախագահ Պուտինն էլ նրանց հետ, կարելի է ասել, համաձայնեցին, որ այդ 800 հեկտարն անցնում է Ադրբեջանին։

Սանկտ Պետերբուրգի հանդիպման մի կարեւոր կողմն էլ այն էր, որ Ալիեւին թողնվեց որոշելու հաջորդ պատերազմի օրն ու ժամը։ Եվ դա արվեց շատ նուրբ ձեւով՝ Ալիեւին ժամանակ տվեցին ավելի լավ զինվելու եւ ավելի լավ պատրաստվելու հաջորդ պատերազմին, եթե շփման գծում ԵԱՀԿ միջազգային դիտորդները, թող որ իրենց ավելացված թվաքանակով, ինչպես նաեւ վերջնականապես պատվազուրկ եղած ՄԽ համանախագահները, «գրավյալ» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու փոխարեն, շարունակեն իրենց տուրիստական առաքելությունները դեպի տարածաշրջան եւ հակառակ ուղղությամբ։ Ստացվում է, որ Ալիեւը համաձայնել է ժամանակ շահել, ինչը նրան, այսպես ասենք՝ իրենց խաղաղասիրական կոչերով ստիպել են Պուտինն ու Սարգսյանը։

Հասկացա՞նք նուրբ պահը։

Համատեղ հայտարարության մեջ, հավանաբար, նկատել եք այս տողը. «Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»։ Պատկերացնո՞ւմ եք, երեք չափահաս մարդ գոհունակություն են հայտնել, որ վերջին շրջանում հարաբերական խաղաղություն է տիրում շփման գծում, եւ այդ երեքից մեկը նա է, որը դեռ երեկ հրաման էր տալիս զորքերին զանգվածային ոչնչացման զենք կիրառել հակառակորդի դեմ։ Խոսքն Ալիեւի մասին է։ Եվ նա հիմա գոհունակություն է հայտնում այն բանի համար, որ ինքն այլեւս չի հրամայում կրակել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930