ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» ձերբակալել է երկու քաղաքացիների, ովքեր 145 հազար դրամ կաշառք տալով՝ առանց քննություն հանձնելու իրենցից մեկի համար վարորդական վկայական էին ձեռք բերել։
«ՉԻ» – Վերջ, Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված։ Այս օրը պետք է ոսկե տառերով գրել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի էջերում։ Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե 145 հազար դրամի համար երկու հոգու ձերբակալելն այնուամենայնիվ խիստ միջոցառում է։ Խնդիրը գումարի չափը չէ, այլ այն, որ իրենց քայլով ոճրագործները, կարելի է ասել, տնտեսական կայունության հիմքերն են խարխլել։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա իսկապես լուրջ հանցանք է, որովհետեւ ձերբակալվածները «գին են քցել»։ Ընդամենը 145 հազար դրամ կաշառք են տվել այն ծառայության դիմաց, որի կաշառքի դրույքաչափը մոտ 400 դոլար է։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում