Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը Ռուսաստանին ամբողջապես չզրկեց օլիմպիական խաղերից

Հունիս 22,2016 14:15

Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ առաջատար մարզական ֆեդերացիաների ղեկավար կազմերը երեկ Լոզանում կայացած ՄՕԿ-ի վեհաժողովում միաձայն հավանություն տվեցին թեթեւաթլետիկական ֆեդերացիաների ասոցիացիայի՝ Ռուսաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու որոշմանը: Դա անսպասելի չէր, քանի որ ավելի վաղ ՄՕԿ-ի գործկոմը լիակատար հարգում, ողջունում եւ աջակցում է այդ մարզական կազմակերպության դիրքորոշումը:

Այդ դիրքորոշումը մեկ անգամ եւս հաստատեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը համաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: Նա հասկանալ է տվել, որ Ռիո դե Ժանեյրոյում այս մարզաձեւի այս կամ այն ներկայացուցչի մասնակցությունը IAAF-ի իրավասության ներքո է:

Ավելի վաղ ՄՕԿ-ի օրակարգ էր մտցվել նաեւ դոպինգային խնդիրների հետ կապված ընդհանրապես Ռուսաստանի օլիմպիական հավաքականը Բրազիլիա մեկնելու իրավունքից զրկելու հարցը: Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն չքննարկեց Ռուսաստանի ԱՕԿ-ը ՄՕԿ-ի կազմից հեռացնելու հարցը: Հետեւաբար, այդ երկրի մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներն անարգել կարող են մասնակցել 31-րդ օլիմպիական խաղերին: «ՌԱՕԿ-ի անդամությունը ՄՕԿ-ին չի կասեցվի, քանի որ ԻԱԱՖ-ը իր զեկույցում հստակ նշել է, որ այդ երկրի օլիմպիական կոմիտեն կարեւոր դերակատարություն է ունեցել ռուսական սպորտում դոպինգային ստեղծված իրավիճակում կողմնորոշվելու հարցում», – հայտարարել է Թոմաս Բախը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930