Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնությունում աստիճանաբար տարանջատվում են մասնակից 24 ազգային հավաքականներից այն թիմերը, որոնք պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում եւ նրանք, ովքեր լքում են մրցաշարը: Խմբային պայքարը դեռ չի ավարտվել, բայց հայտնի են հաջորդ փուլ անցած երկրների անունները, որոնց թիվը դեռ շատանալու է: Դրանք են Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան Խորվաթիան, Իտալիան եւ Հունգարիան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.06.2016