Ջերմուկ առողջարանային քաղաքում ընթացող գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ հուշամրցաշարում, որին մասնակցում են յոթ երկրների 62 շախմատիստներ, վեցերորդ տուրից հետո միանձնյա առաջատարի դերն ստանձնել է բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն՝ 5,0 միավորով: Նրանից կես քայլ ետ են մնում միանգամից յոթ գրոսմայստերներ, որոնցից վեցը ներկայացնում են Հայաստանը: Նրանք մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. Կիրիլ Ստուպակ, Զավեն Անդրիասյան, Վլադիսլավ Կովալյով, Արման Փաշիկյան, Լեւոն Բաբուջյան, Ռոբերտ Հովհաննիսյան Կարեն Գրիգորյան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.06.2016