Լրահոս
Օրվա լրահոսը

Ասես խոսքը մինչ ապրիլը տարիներ շարունակ տեղի ունեցող հանդիպումների մասին էր. «Ժողովուրդ»

Հունիս 22,2016 11:11

Ընդհանուր առմամբ, եթե Վիեննայի հանդիպումից հետո դեռ առկա էին որոշ շեշտադրումներ, որոնք, ի վերջո, հիշեցնում էին, որ դրան նախորդել է քառօրյա պատերազմ հարյուրավոր զոհերով, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետեւած հայտարարություններից այնպիսի տպավորություն էր, ասես խոսքը մինչ ապրիլը տարիներ շարունակ տեղի ունեցող հանդիպումների մասին էր, որոնցից հետո կողմերը դարձյալ կիրառում էին «կառուցողական», «օգտակար, դրական» որակումները՝ յուրաքանչյուր անգամ հույսեր հայտնելով, որ հաջորդ հանդիպումը կլինի «կես քայլ առաջ»։

Սակայն ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն այդպիսին չէր կարող լինել նախ եւ առաջ այն պատճառով, որ ապրիլից հետո աննախադեպ կոշտացել է Ադրբեջանի դիրքորոշումը, որը զավթած 800 հա տարածքը ներկայացնելով որպես մեծ հաղթանակ՝ այլեւս լսել չի ցանկանում փոխզիջման մասին եւ չնայած այս ողջ դիվանագիտական պաճուճանքին՝ անթաքույց կերպով պատրաստվում է նոր պատերազմի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930