Համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթով նախատեսվում էր Տավուշի մարզի Կողբ եւ Բերդավան գյուղերի միավորումը Կողբ համայնքում: Դրա համար որեւէ օբյեկտիվ հիմք չկար: Բայց բերդավանցիների դժգոհությունների եւ այդ միացման աննպատակահարմարության մասին ԱԺ-ում բարձրաձայնեցին պատգամավորները, աղմուկ բարձրացրեցին բնակիչները: Նրանց դժգոհությունը հաշվի առնվեց, եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոստման համաձայն՝ փաթեթի լրամշակված տարբերակում Բերդավանը միացավ Նոյեմբերյանին:
Վայոց ձորի մարզի Հերհեր եւ Կարմրաշեն գյուղերը փոխանակ միավորվելու իրենց շատ ավելի մոտ գտնվող Վայք համայնքին՝ միացվել են Ջերմուկ համայնքին, որի հետ չունեն ուղիղ տրանսպորտային կապ, նորմալ ճանապարհ: Այս գյուղերի գյուղացիները լռեցին, չբողոքեցին եւ հիմա ստիպված են լինելու 50 կմ ճանապարհ կտրել՝ համայնքի կենտրոն հասնելու համար:
Կարդացեք
«Առավոտ»
Կարդացեք նաև
22.06.2016