Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի կոնֆետը Հայաստանին. «Ժամանակ»

Հունիս 22,2016 10:36
serj

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ աշխատանքներ տարվում են աբխազական երկաթուղու գործարկման ուղղությամբ, և Հայաստանի համար այդ կարևոր գիծը կարող է վերաբացվել: Իվան Վոլինկինի այդ հայտարարությունը հնչում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, կամ այսպես ասած Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի այցից հետո, որտեղ բացի Սարգսյան-Ալիև հանդիպումից, եղավ նաև Սարգսյան-Պուտին հանդիպում: Եվ այդ երկու հանդիպումներից հետո աբխազական երկաթուղու մասին Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը շատ ուշագրավ է:

Այնպիսի տպավորություն է, որ Սանկտ Պետերբուրգի ֆոնին Ռուսաստանը փորձում է աբխազական երկաթուղու կոնֆետը դնել Հայաստանի բերանը: Ընդհանրապես, այդ «կոնֆետը» ռուսական կողմը պարբերաբար հանում է գրպանից: Այն բազմակի օգտագործման, բայց բուտաֆորիկ մի բան է, որը հեռվից ցույց են տալիս Հայաստանին, երբ խնդիրներ են ունենում՝ կա՛մ քաղաքական հարաբերությունների, կա՛մ դրանց հասարակական ընկալումների իմաստով: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները՝ Պուտինի հովանիով Սարգսյան-Ալիև և նաև Սարգսյան-Պուտին, ըստ էության արտացոլեցին Հայաստանի համար խնդիրներ, ընդ որում՝ տարբեր բնույթի, և՛ անվտանգային, և՛ տնտեսական:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930