Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն էլ է հավատում, որ դատավորի էջը մոտ 3 ամիս առաջ կոտրել են եւ ստատուսով կիսվել. «Հրապարակ»

Հունիս 22,2016 10:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան ստատուսը բուռն քննարկումների առիթ տվեց։ Դատավորն իր ՖԲ էջում մի անմեղ լուսանկարով էր կիսվել իր ընկերոջ պատից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էին, նկարի վրա էլ գրված էր. «Mишка и Мышка»։

mishka i mychka

Հաջորդ օրը դատավորն ասաց, թե «կոտրել են իր էջը, եւ ինքը նման բան իրեն կյանքում թույլ չէր տա»։ Մինչդեռ, լուսանկարի հրապարակումն իր էջում տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Բայց դատավորը, չգիտես ինչու, երկու ամիս անց է հասկացել, որ իր էջը կոտրել են, երբ լուսանկարը հրապարակվեց։

Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ դատական համակարգում կարծիքներ եղան, որ դատավորին կպատժեն, այսպես չեն թողնի, սա էթիկայի խախտում է եւ այլն։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում վարչապետն այս փաստին, եւ արդյոք նա կարձագանքի դատավորի ստատուսին։ Ի պատասխան՝ վարչապետի խոսնակն ասաց միայն հետեւյալը. «Ձեր նշած անձը պատասխանել է»։

Այսինքն՝ վարչապետն էլ է հավատում, որ դատավորի էջը մոտ 3 ամիս առաջ կոտրել են եւ դավադրաբար Իզաբելլա Աբգարյանի ստատուսով կիսվել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930