Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկեր hաւաքե՞լ, թէ «պլան» կատարել. Asbarez

Հունիս 22,2016 10:20

Ապրիլեան քառօրեայ պատերազմէն ետք, երբ մսխումներու, թալանի եւ փտածութեան դէմ ժողովրդային բողոքի բուռն ալիք մը բարձրացաւ, իշխանութեան ներկայացուցիչները անմիջապէս փորձեցին հանդարտեցնել մթնոլորտը։ Անոնք խոստացան պայքարիլ մենաշնորհներու եւ նորելուկ միլիոնատէրերու չարաշահումներուն դէմ եւ պատժել պետական պիւտճէն թալանողներն ու հարկերէ խուսափող առանձնաշնորհեալները։ Մայիսին, նախագահ Սերժ Սարգսեան արդէն իսկ յայտարարեց, որ նախորդ ամսուան հարկահաւաքի արդիւնքները աննախընթաց եղած են եւ աւելի քան 105 միլիառ դրամի մուտք եղած է պետական պիւտճէ։

Սա, ի հարկէ, ճշգրիտ թիւ է եւ տնտեսական տեղքայլ ապրող ու աշխատուժի շարունակական արտագաղթ դիմագրաւող երկրի մը համար՝ ամավարկային գործունէութեան տպաւորիչ յառաջընթաց։ Իսկ եթէ կարելի էր այդ ծաւալով հարկահաւաք կատարել, ապա ո՞ւր էին Պետական եկամուտներու կոմիտէի (ՊԵԿ) տեսուչները նախապէս. նո՞ր արթնցան… ինչո՞ւ չէին կրցած նախապէս այսքա՛ն լաւ արդիւնքներու հասնիլ… ինչպէ՞ս հաւաքեցին այսքա՛ն գումար…

Այո՛, ինչպէ՞ս հաւաքեցին այս գումարը, ինչի՞ եւ որո՞ւ հաշուոյն։ Չար լեզուները կ՛ըսեն, որ ՊԵԿի իւրաքանչիւր տեսուչ «պլան» ունի կատարելիք, այսինքն՝ ամէն ամիս պէտք է ճշդուած գումար մը հաւաքէ. մէկ մասը պիւտճէին համար, իսկ մէկ մասն ալ… կարծեմ ենթադրեցիք որո՛ւն համար։ Այս մասին ինծի պատմեց հայաստանցի ընկերներէս՝ սրճարանատէր Աշոտը։

– Ապրիլին, պատերազմից յետոյ, գործերը ընդհանրապէս կանգնել էին. յաճախորդներիս կէսն էլ չկար… Մայիսի սկիզբը (հարկահաւաքները) եկան։ Ասի՝ «ա՛յ ախպեր, գործերը կանգնել են, եկամուտ չի եղել», բայց ո՞ւմ ես խօսում, ասին՝ «300 հազար պիտի տաս, պլան ունենք, էս անգամ մեզ համար չենք ուզելու»։ Բա որ չեմ աշխատել, ո՞նց տամ, որտեղի՞ց բերեմ։ Երկար վիճեցինք, յետոյ 200 հազարին համաձայնուեցին։ Հիմի ասա՛, էս ի՞նչ տրամաբանութիւն ա, որտե՞ղ ա գրուել, որ հարկ ես տալիս իրենց պլանով եւ ոչ՝ քո կատարած առեւտրի ծաւալով։ Խօսում ես, բացատրում, գոռում-գոռգոռում, իրանք էլ ուշադիր լսում են ու յետոյ ասում՝ «հա՛, հասկանում ենք, բայց պլան ունենք»։ Ա՜յ քեզ բան…

Րաֆֆի Տուտագլեան

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930