Կիրակի օրը Լաս Վեգասում բրիտանացի մի տղամարդ ձերբակալվել է Դոնալդ Թրամփի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ բրիտանացի Մայքլ Սթիվըն Սանդֆորդը անցյալ շաբաթ հատուկ եկել էր Լաս Վեգաս Դոնալդ Թրամփի ընտրարշավին մասնակցելու, որտեղ եւ մահափորձ էր կատարել Թրամփի վրա։
Վերջինս փորձել է վերցնել ոստիկանի ատրճանակը՝ թիրախի տակ առնելով նախագահության հանրապետական թեկնածուին։
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալը դատարան ներկայացված փաստաթղթում գրանցել էր, որ Սանդֆորդը խոստովանել է, որ շուրջ մեկ տարի ծրագրել է Թրամփի մահափորձը եւ վերջիվերջո որոշում է կայացրել գործնական քայլերի դիմել։
Կարդացեք նաև
Վերջինիս քայլի դրդապատճառները հայտնի չեն։
Նա հայտարարել է, որ ազատ արձակվելու դեպքում ավարտին կհասցնի իր գործը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում