ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։
Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի վրա ընկած մանր քարաբեկորները։
Առաջիկայում կկատարվի նաև ժայռաբեկորի մանրացման և հեռացման աշխատանքներ։ Ճանապարհի այդ հատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, իրականացվում են անվտանգության միջոցառումներ։
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն