Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռոզ, իրեն սուլթան երեւակայող Էրդողանը ներողություն չի՞ խնդրի

Հունիս 22,2016 17:00

Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները` առաջին հերթին «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը կասկածի տակ չդնելու համար՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում նկատեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ճանապարհային քարտեզի հրապարակմանը, ռուս-թուրքական լարված հարաբերություններին, ՌԴ-ի ներկայացրած պահանջներին:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

«Փաստորեն, երկու երկրները ներկայումս խստապես ցանկանում են հարաբերությունների կարգավորում, սակայն, ինչպես հայտնի է, Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար պետք է կատարի Ռուսաստանի կողմից միջադեպից հետո ներկայացված երեք նախապայմանները` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ մեղավորներին պատժել, ինչը պատային վիճակ է ստեղծել եւ դեռ երկար կպահպանվի (եթե կողմերը ցուցաբերեն հետեւողականություն եւ հետքայլ չկատարեն): Ներողություն խնդրելու հետ կապված` չեմ կարծում, թե Էրդողանի նման գոռոզ, իրեն սուլթան եւ խալիֆ երեւակայող գործիչը պատրաստ է գնալ այդ քայլին (համենայնդեպս՝ մոտ ժամանակների կտրվածքով): Դա նրա իմիջի հարցն է»,- նշեց Հ. Գաբրիելյանը:
Թեմայի մանրամասները`

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930