Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԲ պաշտոնյաները գնացել են Գառնի, որ տեսնեն՝ գառնեցինե՞րն են դեմ ծրագրին, թե՞ նրանց հետեւում ուրիշ ուժեր կան

Հունիս 22,2016 15:30

Ինչպես հայտնի է, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման նախագիծ» ծրագիրը վարչապետի կողմից հայտարարվեց թերություններ ունեցող ծրագիր եւ կասեցվեց։

Իհարկե, դժվար է մեր երկրում ակնկալել վնասարարության եւ մասնագիտական անկարողությունների համար պետական պաշտոնյաների պատիժ, բայց զարմանալիորեն նույն գործելակերպն է նկատվում ամերիկյան կառույցի` Համաշխարհային բանկի վարքագծում, որի նպատակներն ու խնդիրներն են աջակցել աղքատության հաղթահարմանը, կրճատմանը, տնտեսությունների զարգացմանը` առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը, մատուցել խորհրդատվական ծառայություններ, պայքարել կոռուպցիայի դեմ եւ այլն:

Ակնհայտ է, որ այս ֆինանսական կազմակերպությունը չի պահպանել գործունեության ուղղությունները։ Հունիսի 19-ին էլ այդ կազմակերպության բարձր պաշտոնյաներ էին եկել Գառնի, որպեսզի հանդիպեին գառնեցիներին` համոզվելու համար, թե իրո՞ք գառնեցիներն էին դեմ այդ ծրագրին, թե՞ նրանց հետեւում այլ ուժեր են կանգնած:

Պարզվում է, որ եթե գառնեցիք չգիտակցեին այդ ծրագրի աղետալի լինելը, ըմբոստ չլինեին, աղմուկ չբարձրացնեին, ամերիկյան պաշտոնյաները հանգիստ խղճով կշարունակեին վարկավորել-հովանավորել, մեղմ ասած, անորակ ծրագրեր։
Իսկ Գառնին 2 տարի է՝ պայքարում էր, բացահայտում ծրագրի թերությունները եւ բխող հետեւանքները։

Նրանց մասնագետները պնդում էին ծրագրի շատ օրիգինալ լինելը եւ արհամարհում էին գառնեցիների հարցադրումները։ Երկու տարի ականջալուր չեղան գոնե գետի ջրերի օբյեկտիվ չափումների տվյալները ունենալու հարցում եւ սառնասրտորեն հաստատեցին ծրագրի վարկավորումը։

Այսպիսով գառնեցիները ակնկալում են ՀԲ-ի երեւանյան գրասենյակի աշխատանքների եւ շարժառիթների համակողմանի ուսումնասիրություն եւ գնահատում իրենց վերադասի կողմից, որպեսզի հետագայում զերծ մնան նման ծրագրեր ֆինանսավորելուց, որոնք վնաս են հասցնելու երկրին եւ ավելացնելու են վարկային բեռը։

 
ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930