ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը չէր ասի, թե հերթական անգամ Սեֆիլյանին ձերբակալելով իշխանությունը ցույց է տալիս, որ մտադիր չէ մի քիչ ավելի ժողովրդավար դառնալ.
«Սեֆիլյանը, որ լավ ազատամարտիկ է, լավ կենսագրություն ունի, բայց մյուս կողմից չեմ կարծում, որ քաղաքական այն դեմքն է, որով իշխանությունը սարսափած է»,- ասում է անկախ պատգամավորը:
Փոխարենը պարոն Հակոբյանն ակնարկում է, որ արցախյան ազատամարտի հերոսի մեկուսացումը կարող է բնավ էլ ներքաղաքական պատճառներ չունենալ.
«Հայաստանի ներսում կարող են այսօր ինչ-որ գործողություններ իրականացվել, որոնք կապ չունեն ներքին քաղաքականության հետ»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում