Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը գնում է հող հանձնելու»-ից մինչև «նախագահը գնացել է, հարցեր է լուծում»

Հունիս 21,2016 20:45

«Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեկվա հանդիպումը կազմակերպելով՝ Ռուսաստանը նպատակ ուներ ապացուցելու, որ ինքը դեռևս ի վիճակի է տարածաշրջանում ամենաազդեցիկ խաղացողը լինելու և յուրաքանչյուր պահի հանդիպումներ կազմակերպելու նախագահական մակարդակով: Նա այդ հարցը լուծեց: Հայկական կողմը նորից իր պահանջը ներկայացրեց, Ադրբեջանն էլ հին երգը երգեց»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ինչ վերաբերում է հանդիպումը լուսաբանած լրատվամիջոցներին, նրա գնահատմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը չեզոք է եղել, և ասել, որ նրանք ոգևորված կամ հիասթափված են հանդիպումից, ճիշտ չի լինի:

«Մեր լրատվամիջոցների մեկնաբանությունները բազմազան էին՝ սկսած «նախագահը գնում է հող հանձնելու»-ից մինչև «նախագահը գնացել է, հարցեր է լուծում»:

Ռուսական ԶԼՄ-ները ողջունում էին նախագահների քայլը, որ՝ ա) հակամարտող կողմերն ի վիճակի են հանդիպելու, հարցեր քննարկելու, բ) այդ հանդիպումը կազմակերպել է Ռուսաստանը»,- նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Ըստ նրա՝ հիմա վիճակը մի փոքր օդի մեջ կախված է. «Դա չի նշանակում, որ նոր սրացում չի լինի. Ալիևի վարքագիծը կանխատեսելը բարդ է: Դրա համար հայկական կողմը պետք է վերլուծի ապրիլյան պատերազմը, հասկանա՝ ինչ սխալներ են եղել, ինչ շտկումներ պետք է անել ու արագորեն պատրաստվի Ադրբեջանի բոլոր հնարավոր սադրանքներին՝ լինի դա հասարակ դիվերսիա, թե նոր լայնամասշտաբ կոնֆլիկտի փորձ»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930