Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Աթեշյանը մտնի Մայր տաճար, ապա այն պետք է վերաօծվի». Վարդան Դևրիկյան

Հունիս 21,2016 20:21

«Այսօր մեր պատմական հայրենիքի վրա քրդերը մյուսները իրենց իրավունքներն են պաշտպանում, կռիվ են տալիս  բոլորը պարտք ու պահանջ ունեն, իսկ Աթեշյանն ամենավերջին պնակալեզի նման թուրքական իշխանությունների կոշիկներն է լիզում հանուն իր բիզնեսի»,- Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ափսոսանքի մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Ըստ նրա՝ կան որոշակի սահմաններ՝ «կարմիր գծեր», որ չի կարելի հատել և Աթեշյանը հատել է այդ «կարմիր գիծը». «Նման հոգևորական ինձ համար գոյություն չունի: Մայր Աթոռի յուրաքանչյուր եպիսկոսպոս իրեն ցեխոտված և կեղտոտված պետք է զգա, քանի դեռ Աթեշյանը եպիսկոպոս է:

Այսօր ամբողջ հայ ժողովրդի մեջ կարող ենք ասել մեկը գող է, մեկը՝ կաշառակեր, բայց չենք կարող ասել, որ որևէ մեկը ուրացող է: Միակ ուրացողն այսօր այդ Աթեշյան կոչեցյալն է: Ամոթ է: Եթե նա մտնի Մայր տաճար, ապա  պետք է այն վերաօծվի, օրինակ՝ երբ որևէ պիղծ կենդանի մտնում էր սրբատեղի հետո վերաօծում էին: Այնպես որ, նա Հայաստանում որտեղ էլ մտնի այդ վայրը պետք է վերաօծել»:

Պարոն Դևրիկյանի կարծիքով` անհիմն են Մայր Աթոռի՝ Աթեշյանին կարգալույծ անելու իրավունք չունենալու հիմնավորումները. «Մեր այժմյան վեհափառի օրոք երկու եպիսկոպոս կարգալույծ արվել է, հետևաբար երրորդն էլ կարող է լինել, մանավանդ որ նախորդ երկուսի մեղքերը շատ ավելի մեծ չեն եղել, քան սրանը: Նրանք գոնե չեն ուրացել, անգամ որոշակի նպաստ ունեցել են շատ հարցերում:

Վեհափառ հայրապետը եպիսկոպոսական ժողովի կամ գերագույն խորհրդի համապատասխան կանոնակարգով կարող է կարգալույծ անել եպիսկոպոսին:

Այլ հարց է, որ եթե հոգևորականը հեղինակություն է վայելում տվյալ թեմում, դա կարող է համապատասխան հակազդեցության բերել, բայց Աթեշյանն այնքան վարկաբեկված կենդանի է, որ որևէ հեղինակություն չունի նաև Կ. Պոլսի հայկական համայնքում, հետևաբար այդ հակազդեցությունն էլ չի կարող լինել»:

Գրականության ինստիտուտի տնօրենը հավելեց, որ եթե փաստարկը ընդունվի, որ Աթեշյանին չի կարելի կարգալույծ անել, պետք է այլևս որևէ հոգևորական կարգալույծ չարվի և նախքան այդ էլ կարգալույծ արվածներին էլ հայտնել, որ հոգևորական կարգի մեջ են:

 Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930