Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Լազգիյանի հայրն ու Անահիտ Բախշյանը հանդիպել են Ռիտա Սարգսյանի հետ

Հունիս 21,2016 20:12

«Նախագահի ընտանիքն արձագանքել է մեր խնդրանքին»,-Aravot.am –ի հետ զրույցում ասաց Միքայել Լազգիյանը՝ ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած եւ այժմ Գերմանիայում բուժվող Արման Լազգիյանի հայրը: Aravot.am-ը գրել էր, որ Արմանի բուժման համար կրկին գումար է հարկավոր: Միքայել Լազգիյանն այս օրերին մի քանի անգամ արդեն բարձրաձայնել է, որ որդու բուժման շարունակության համար մոտ 160 հազար եվրո է հարկավոր, բայց նախնական ու շտապ պահանջվող գումարի չափը 95 հազար եվրոն է:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Արման Լազգիյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար դիմել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Այսօր Միքայել Լազգիյանն ու Անահիտ Բախշյանը հանդիպել են տիկին Սարգսյանին:

Միքայել Լազգիյանն ասաց, որ առաջին տիկինը նրանց շատ ջերմ է ընդունել եւ խոստացել է աջակցել.«Ռիտա Սարգսյանն ասաց, որ պատրաստ է օգնել: Ասաց՝ որքան գումար, որ հավաքվի, ու որքանը պակասի, ինքը մնացած գումարի հարցը կհոգա»:

Լազգիյանն օրերս պատրաստվում է մեկնել Գերմանիա, որպեսզի անմիջական խոսի գերմանացի բժիշկների հետ. «Ըստ նրանց, Արմանի 3 ամսվա բուժման համար 95 հազար եվրո է հարկավոր, այլ բուժումների համար էլ գումար  հարկավոր, բայց դեռ տեսնենք՝ ինչ կլինի»:

Անահիտ Բախշյանի խոսքերով էլ՝ «Տիկին Սարգսյանը շնորհակալություն հայտնեց տղաներին, զինվորներին, ասաց, որ խոնարհվում է նրանց առջեւ: Ռիտա Սարգսյանը որպես հայ կին, մայր ցույց տվեց, որ ծնողների խնդիրները լավ  հասկանում է: Նա ասաց, Լազգիյանների կողքին է լինելու եւ օգնելու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930