Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերոնայում Հրայր Թերզյանի անունով փողոց է անվանակոչվել

Հունիս 21,2016 20:03

Հունիսի 16-ին Վերոնայում կայացավ քաղաքների փողոցներից մեկի՝ իտալահայ հայտնի նյարդաբան, Վերոնայի համալսարանի առաջին ռեկտոր Հրայր Թերզյանի անունով անվանակոչման արարողությունը:

Արարողությանը ներկա էին Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզին, Վերոնայի համալսարանի ռեկտոր Նիկոլա Սարտորը, Վերոնայի շրջանի փոխնախագահ Անդրեա Սարդելլին, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, հայտնի գրող և Հրայր Թերզյանի կենսագրության գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը, բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, Վերոնայի բնակիչներ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նշել էր, որ Հրայր Թերզյանը մեկն էր այն հազարավոր հայերից, ովքեր, լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ, ոչ միայն չհուսահատվեցին, այլև, պահպանելով հայկական ինքնությունը, կարողացավ նվիրվել նոր հայրենիքին, որտեղ հարգանքի և գնահատանքի արժանացան: Շնորհակալություն հայտնելով Վերոնա քաղաքի և համալսարանի ղեկավարությանը Հրայր Թերզյանի անունով փողոց կոչելու համար՝ Հայաստանի դեսպան նաև երախտագիտություն  հայտնեց  Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Բրունո Սկապինիին, ով ջանքեր էր գործադրել փողոցի անվանակոչումն իրականություն դարձնելու ուղղությամբ:

Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզին իր խոսքում նշեց, որ «Վերոնայի համալսարանի հիմնադիր հայրերից մեկի՝ Հրայր Թերզյանի անունով փողոցի կոչումը, որտեղ առաջիկայում համալսարանի մասնաճյուղերից մեկն է գտնվելու, հարգանքի տուրք է ոչ միայն վաստակաշատ գիտնականին, այլև Վերոնայի և Իտալիայի հայ համայնքին, մի համայնքի, որն ամուր կապված է իր արմատներին և չնայած անցյալում կրած փորձություններին, կենսունակ է և ինտելեկտուալ մեծ ներուժ ունի»:

Վերոնայի համալսարանի ռեկտոր Նիկոլա Սարտորը խոսեց Հրայր Թերզյանի մասին՝ նշելով, որ վերջինս իր ողջ եռանդն ու գիտելիքները ներդրել էր համալսարանի կայացմանը և առաջընթացին:

Իտալիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930