Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Քոչարյան. Վիլեն Գայֆեջյանը իր գործողություններով նսեմացրել է ոստիկանության բարի համբավը

Հունիս 21,2016 19:15

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 21-ին շարունակվում էր ոստիկանության բողոքի քննությունն ընդդեմ «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի:

Դատական նիստի ընթացքում եւս մեկ անգամ բարձրացվեց հաշտության հարցը: Ոստիկաններ Արթուր Մադաթյանի եւ Սերգեյ Զաքարյանի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը հայտարարեց, որ հաշտության առաջարկ չի եղել, սակայն նա չբացառեց, որ կողմերը կարող են հաշտության գալ: Նա նաեւ շեշտեց, որ ինքը նման  առաքելություն չունի, բայց եթե նման առաջարկ լինի, այդ հարցի շուրջ կմտածեն:

Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ արտահայտությունները չեն վերաբերվում ոստիկանությանը, այդ պատճառով՝ հաշտության առաջարկություն կողմը չունի: Ըստ նրա, հանգուցալուծումը կլինի այն, որ կողմը հայցից հրաժարվի: Հովհաննես Քոչարյանը պատասխանեց, որ իրենք ողջամիտ չեն համարում այն պնդումները, թե ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայց են ներկայացրել դատարան, այլ ոստիկանության բարի համբավի պաշտպանության հայց են ներկայացրել դատարան:

Ոստիկաններ Արթուր Մադաթյանի եւ Սերգեյ Զաքարյանի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը դատարանին խնդրեց պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ոստիկանության ծառայողները նույնականացվել են համազգեստով, թեեւ անվանական նրանց ուղղված չէ, բայց հնչող երաժշտությունը, տաղավարը, կադրերի ներկայացնումը վկայում են, որ հավաքական իմաստով ասելիքը ուղղված է ամբողջ ոստիկանությանը: Նա նշեց, որ պատասխանող Վիլեն Գայֆեջյանը իր  գործողություններով նսեմացրել է ոստիկանության բարի համբավը, եւ ըստ նրա, գործն ունեն կարծիքի արտահայտման, խոսքի ազատության չարաշահման հետ: Հովհաննես Քոչարյանը պահանջեց դատարանից պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել ոստիկանությունից:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ իրենց կարծիքով վիրավորական են «գ ու հենց-ընենց յոթ», «զաբորալպստման բաժին» եւ «շան տղա» արտահայտությունները, որոնք հնչեցրել  է պատասխանող Վիլեն Գայֆեջյանը:

Հայկուհի Հարությունյանը դատարանին միջնորդեց հրապարակել «SOS»-ի համապատասխան տեսանյութը, դատավորը պատասխանեց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը կողմին նման հնարավորություն կտա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930