Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Հունիս 21,2016 18:55

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Կարեն Մարդանյանը՝  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հունիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աննա Մաթևոսյանին և Կարեն Մարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նորանշանակ դատավորների մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն արդարադատություն՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ինչպես Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի, այնպես էլ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930