Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի` «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը չի տապալվել. թուրքագետ

Հունիս 21,2016 23:00

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ահմեթ Դավութօղլուի առաջ քաշած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը եւ մեզանում հնչող կարծիքներին, թե Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը տապալվել է, նկատեց, որ համակարծիք չէ նման պնդումների հետ:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

«Ինչո՞ւ: Որովհետեւ այդ քաղաքականությունը նախեւառաջ պետք է ծառայեր եւ դեռ ծառայելու է որպես միջանկյալ փուլ` նախորդելով նեոօսմանյան քաղաքականությանը: Պետք է հիշել, որ արտգործնախարար Դավութօղլուի ջանքերի շնորհիվ Թուրքիան զգալիորեն բարելավեց, կարգավորեց հարեւան երկրների հետ ստեղծված լարված հարաբերությունները, անգամ Հայաստանի ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին եւ պատահական չէր, որ 2010 թվականին ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը Դավութօղլուին ճանաչեց որպես տարվա լավագույն դիվանագետներից մեկը` որպես «Նոր Քիսինջեր»: Այս տեսակետն ավելի հասկանալի դարձնելու համար` ցանկանում եմ մեջբերել Դավութօղլուի հետեւյալ խոսքերը. «Երբ մենք հասնենք մեր հարեւանների հետ զրո խնդիր մակարդակի, այդ ժամանակ արտաքին քաղաքականություն վարելու առումով կստանանք վերին աստիճանի լայն մանեւրելու դաշտ»:  Եվ սա դարձավ իրողություն. Թուրքիան, Դավութօղլուի ջանքերի շնորհիվ մեծապես կարգավորելով հարեւան երկրների հետ հարաբերությունները, նախ ստացավ լայն մանեւրելու դաշտ, ապա` ընթացիկ տասնամյակում, կտրուկ ավելացրեց իր արտաքին քաղաքականությունը` դրանով իսկ մեծացնելով նաեւ իր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը (Թուրքիայի հարեւան երկրները սկսեցին էլ ավելի շատ նրան մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու համար): Հիմա ես տեսնում եմ, որ հասունացել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշակիորեն փոխելու եւ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը վերադառնալու ժամանակաշրջանը», նկատեց Հայկ Գաբրիելյանը:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` հունիսի 22-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930